Template:PD-RU-exempt/hy

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search
Public domain
Այս ստեղծագործությունը չի պահպանվում հեղինակային իրավունքով՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի (գլուխ 4, հոդված 1259, № 230-ФЗ, 18 դեկտեմբերի 2006 թվական)։

Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն հանդիսանում․

  1. պետական օրգանների և մունիցիպալ կազմավորումների տեղական ինքնակառավարման օրգանների պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝ օրենքները, այլ իրավական ակտերը, դատական վճիռները, օրենսդրական, վարչական ու դատական բնույթի այլ նյութերը, միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերը ու դրանց պաշտոնական թարգմանությունները;
  2. պետական խորհրդանիշերը և տարբերանշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշեր և այլն), ինչպես նաև՝ մունիցիպալ կազմավորումների խորհրդանիշերը և տարբերանշանները;
  3. ժողովրդական արվեստի ստեղծագործությունները, որոնք չունեն կոնկրետ հեղինակներ;
  4. հաղորդագրությունները իրադարձությունների եւ փաստերի մասին, որոնք ունեն բացառապես տեղեկատվական բնույթ (հաղորդագրություններ օրվա նորությունների վերաբերյալ, հաղորդումների ցանկ, տրանսպորտային միջոցների չվացուցակ և այլն)։

Ծանոթագրություն․ հետևյալ կաղապար-լիցենզիան կարող է կիրառվել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պաշտոնական փաստաթղթերի, պետական խորհրդանիշերի և տարբերանշանների համար (մյուս 14 խորհրդային հանրապետությունների պաշտոնական փաստաթղթերի, պետական խորհրդանիշերի և տարբերանշանների օգտագործումը ենթարկվում է դրանց իրավահաջորդների օրենքներին, նայի՛ր համապատասխան կաղապար-լիցենզիաները

Ուշադրություն․ հետևյալ կաղապար-լիցենզիան չի կարող կիրառվել այն պետական խորհրդանիշերի և փաստաթղթերի համար, որոնք կարող են պահպանվել հեղինակային իրավունքով։


NOTE: Please do not use this template directly! This is just for translation. Use {{PD-RU-exempt}} instead.