File:157 հիմնական դպրոց.JPG

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Original file(1,936 × 2,592 pixels, file size: 1.76 MB, MIME type: image/jpeg)

Captions

Captions

Add a one-line explanation of what this file represents

Summary

[edit]
Description
Հայերեն: Երևանի հ.157 միջնակարգ դպրոցը գտնվում է Նորք-Մարաշ վարչական տարածքի գեղատեսիլ բարձունքին, որտեղից երևում է քաղաքի համայնապատկերը: Դպրոցը կառուցվել է 1972 թվականին: Տնօրենն էր վաստակաշատ մանկավարժ Նիկոլայ Ասրյանը, որը կարողացավ իր շուրջը հավաքել բանիմաց և եռանդուն մանկավարժների մի մեծ խումբ: Այդ տարիներին դպրոցում սովորում էին 750 աշակերտներ: Սակայն հետագայում արտագաղթի պատճառով աշակերտների թիվը կտրուկ նվազեց: 80-ական թվականներին, երբ ուսուցման հիմքում դրվեց կաբինետային համակարգը, հ.157 միջն. դպրոցը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց ու կահավորեց առարկայական կաբինետներ, որոնցից հայոց լեզվի և գրականության կաբինետը /վարիչ` Հ.Փափազյան/ հայոց լեզվի և գրականության կաբինետների մրցույթում ճանաչվեց լավագույնը և պարգևատրվեց պատվոգրով; 1987-1991թ.թ. դպրոցի տնօրենն էր Սամվել Մկրտչյանը, իսկ 1991-2000թ.թ.` Մեսրոպ Տեր-Հակոբյանը: Արցախյան պատերազմի տարիներին դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ Արմենակ Արմենակյանի հրամանատարությամբ գործող <<Մեծն Տիգրան>> աշխարհազորի կազմում փառապանծ ուղի անցան: Դպրոցի տնօրեն Մ.Տեր-Հակոբյանի ջանքերի շնորհիվ պահպանվեց մանկավարժական կոլեկտիվը, որոնցից շատերը տրանսպորտ չլինելու պատժառով առավոտյան քաղաքի կենտրոնից ոտքով հասնում էին Նորք-Մարաշ` կատարելու իրենց նվիրական առաքելությունը: Դպրոցում քիչ չեն այն մանկավարժները, որոնք աշխատում են անմնացորդ նվիրումով, շարունակ բարձրացնում իրենց առարկայական պատրաստականությունը, ջանք չեն խնայում աշակերտներին տալու կայուն գիտելիքներ, դաստիարակելու վաղվա իսկական քաղաքացիներ: Այդ մանկավարժներն են` Հովհաննես Փափազյան /հայոց լեզու և գրականություն/, Գոհար Հարոյան /քիմիա/, Հասմիկ Վարդանյան /կենսաբանություն/, Թամարա Գևորգյան /պատմություն/: Դպրոցի ուսուցիչներից ուսումնասիրվել է Հովհաննես Փափազյանի մանկավարժական փորձը. այն հրատարակվել է առանձին գրքույկով և մասսայականացվել: ԿԳ նախարարությունը արժանացրել է նրան Մեթոդիստ-ուսուցիչ կոչման և պարգևատրել Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 2000-2011թ.թ. դպրոցը տնօրինել է Հրայր Վանյանը, որը քիչ ավանդ չի ներդրել դպրոցականների կրթության և դաստիարակության գործում: 2011թ. մայիս ամսից դպրոցի տնօրենն է Նարինե Միրզոյանը: Նա նոր լիցք հաղորդեց ուսումնադաստիարակչական աշխատանքներին և ընդհանուր կարգապահությանը: Նրա տնօրինության օրոք դպրոցը որոշ չափով բարեկարգվեց: Դպրոցում ներդրվեց ջեռուցման համակարգը: Դպրոցը կարծես իր երկրորդ կյանքն է ապրում: Ն.Միրզոյանի համար մանկավարժությունը սրբազան գործ է: Նա խիստ կարևորում է նոր սերնդի հայեցի դաստիարակության գործընթացի առաջընթացը, մոռացված ավանդույթների վերականգնումը, նոր մեթոդների կիրառումը: Եվ ազգանվեր այդ գործում նորանոր ուղիներ է որոնում` ավելի գործնական, նպատակասլաց դարձնելով այն: Ուղղորդում և ակտիվացնում է մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը` ընձեռելով ուսուցիչներին բազմաբնույթ հնարավորություններ աշակերտների համար կենսատու ճշմարտությունների ոգեկոչման գործում: Քիչ չեն Ն.Միրզոյանի ներդրումները գիտական մտքի ասպարեզում. նա գիտական հինգ հոդվածների և երեք մեթոդական աշխատությունների հեղինակ է: Մեր դպրոցը ավանդույթներ ունեցող կրթօջախ է: Այստեղ միշտ նշվում են հոբելյանական տարեթվերը, կազմակերպվում օրինակելի դասեր, դաս-հանդեսներ: Դպրոցի աշակերտները մասնակցել և հաղթել են <<Հայ ասպետ>> հայագիտական մրցույթի առաջին փուլում, ինչպես նաև շախմատի և առարկայական օլիմպիադաների քաղաքային մրցույթներում: Յուրաքանչյուր տարի դպրոցի շրջանավարտների մեծ մասը ընդունվում է բուհ և հասնում հաջողությունների: Դպրոցն ավարտած շրջանավարտները իրենց տեղն են գտել կյանքում. որպես լավագույն մասնագետներ` նրանք աչքի են ընկել տարբեր բնագավառներում` շնորհիվ մանկավարժական կոլեկտիվի դրսևորած պատասխանատվության: Երևանի հ.157 միջնակարգ դպրոցի հասցեն է` Նորք-Մարաշ 11 փ. 62 շենք:
Русский: Средняя школа 157. Город Ереван, район Норк-Мараш
Date
Source Own work
Author Նիկողոսյան Տիրուհի
Camera location40° 10′ 23.89″ N, 44° 32′ 27.68″ E  Heading=238.46441947566° Kartographer map based on OpenStreetMap.View this and other nearby images on: OpenStreetMapinfo

Licensing

[edit]
I, the copyright holder of this work, hereby publish it under the following license:
w:en:Creative Commons
attribution share alike
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 3.0 Unported license.
You are free:
  • to share – to copy, distribute and transmit the work
  • to remix – to adapt the work
Under the following conditions:
  • attribution – You must give appropriate credit, provide a link to the license, and indicate if changes were made. You may do so in any reasonable manner, but not in any way that suggests the licensor endorses you or your use.
  • share alike – If you remix, transform, or build upon the material, you must distribute your contributions under the same or compatible license as the original.

File history

Click on a date/time to view the file as it appeared at that time.

Date/TimeThumbnailDimensionsUserComment
current16:25, 24 March 2014Thumbnail for version as of 16:25, 24 March 20141,936 × 2,592 (1.76 MB)Նիկողոսյան Տիրուհի (talk | contribs)User created page with UploadWizard

There are no pages that use this file.

Metadata