File:0-02-05-1f82a720b37606d04e01ee3d0de8a1ce5d13bea6d2bb255e0f28c82a6b3d3a8b e781f18df966ecf9.jpg

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Original file (1,600 × 1,200 pixels, file size: 235 KB, MIME type: image/jpeg)

Captions

Captions

Add a one-line explanation of what this file represents

Summary

[edit]
Description
Հայերեն: Բացատրվում է, որ միչինգը հնարել են 40 մանուկները: Նրանց մեջ հարց է ծագել, արդյոք ով պետք է խումբը ղեկավարի: Տեսել են, որ համաձյնության չեն գաիս: Մեծ հաց են թխել և մեջը կոպեկ դրել :Բաժանելուց հետո ում ընկել է կոպեկը նա էլ ղեկավարել է խումբը: Նրանցից ամենախելոքը եղել է մի թխադեմ մանուկ: Զինվորականները մանուկին սպանել են: Հետագայում ի պատիվ այդ մանուկների կառուցել են Թուխ Մանուկ անունով մատուռներ: Եվ այդ մատուռներից մեկն էլ գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում:

Թուխ Մանուկը գտնվում է գյուղի գերեզմանոցում, մի բարձր բլրի վրա, գերեզմանոցի արևմտյան կողմում։ Այն ուղղանկյուն տնակ է, երկթեք տանիքով, գլխին մետաղյա խաչ, դռան վերևի ճակատին նույնպես խաչ է ամրացված։ Դռան երկու կողմերում, պատի մեջ ագուցված են մեկական խաչեր, դռնից աջ, քիչ վերև փակցված է «Թուխ Մանուկ» գրությունը։ Տնակը կառուցվել է մի քանի տարի առաջ, պատերը բոլոր կողմերից սվաղած են։ Մտնելով ներս, հենց դռան դիմաց, գետնից մոտ կես մետր բարձրանում է բեմը, որը կիսաշրջանաձև է։ Բեմի վրա, սեղանի փոխարեն կանգնեցրած է նորաստեղծ խաչքար, որի ստորին մասում տաճարի բարձրաքանդակ է, իսկ կենտրոնում ` մեծ խաչ` առնված տաճարանման կամարի մեջ։ Խաչքարի որոշ մասեր արդեն սևացել են վառած մոմերից։ Բեմից վերև, խաչքարի ուղիղ վերևում բացված է կլոր լուսամուտ։ Դրանից վերև եռանկյունաձև խորշ է սարքած, որի գագաթը տանիքը պահող գերանի սկիզբն է։ Բեմի վրա, ինչպես և բեմի պատի վերևի մասում, նաև խորշի մակերեսին տեղադրված են զանազան առականեր` փայտյա խաչեր, մետաղյա մոմակալներ, աջ ծայրում տուֆից թեթև մշակված, կոպտատաշ արձանանման խաչապատկեր։ Խորշի մակերեսին առանձնանում են ձախ ծայրում եռագմբեթ տաճարի մանրակերտը, իսկ կենտրոնական մասում` մետաղյա կոպիտ խաչը։ Սրբավայրի ներսում լուսավոր է։ Երբ շինությունը դեռ չկար, մոմերը վառում և կպցնում էին Թուխ Մանուկ քարին և շրջակա քարերին։ Ստացվում է, որ նոր մատուռը սարքել են հնի տեղում, որն ավերվել է ինչ-որ պատճառով։ Ասում են նաև, որ գերեզման գնալիս, պարտադիր այցելում են Թուխ Մանուկ սրբավայր։ Մի քանի տարի առաջ աղանդավոր մի կին կրակի էր մատնել սրբավայրը, այրվել էին բոլոր նկարները և հավատացյալների նվիրատվությունները: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այս Թուխ Մանուկ-ի ներսում այժմ այնքան շատ չեն նվիրատվությունները, որքան այլ Թուխ Մանուկներում։

Թուխ Մանուկ գնում են բոլոր այլ սրբավայրերի նման՝ Զատկի առավոտյան։ Գյուղացիները մեռելոցներին այցելում են ննջեցյալներին, հետո անպայաման մտնում Թուխ Մանուկ մատուռ, մոմ վառում, աղոթում և խնդրում Թուխ Մանուկի հովանավորությունը և աջակցությունը: Գալիս են հեռու տեղերից նախկին գյուղացիները, նաև օտարները, որոնք երազում տեսնում են իրենց ուղղորդող Սրբին (երազում սուրբը հայտնում է, որ պետք է գնան այսինչ տեղը)։ Գնում են հիմնականում շաբաթ-կիրակի օրերին, նույնիսկ շաբաթվա մեջ 2-3 անգամ։ Եղել է նաև մի այլ տարբերակ, երբ Թուխ Մանուկ գնում են հիմնականում չորեքշաբթի և շաբաթ օրերին` մինչև մութն ընկնելը: Սովորաբար մատաղ են անում` աքաղաղ կամ գառ։ Սրբի օգնությամբ հիվանդությունների բուժման մասին տեղեկությունները շատ քիչ են։ Հայտնի է, որ Թուխ Մանուկ մատուռը վերանորոգող` Թորգոմ Սարգսյանը, «վատ հիվանդություն» ուներ, և այդ բարի արարքից հետ լավանում է, իսկ տարիներ անց, մահանալուց հետո` թաղվում մատուռի դիմաց:
This is a photo of a monument in Armenia identified by the ID
5.56/9
Date 19-20 րդ դարեր
Source Own work
Author Najaryan2009

Licensing

[edit]
I, the copyright holder of this work, hereby publish it under the following license:
w:en:Creative Commons
attribution share alike
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 4.0 International license.
You are free:
  • to share – to copy, distribute and transmit the work
  • to remix – to adapt the work
Under the following conditions:
  • attribution – You must give appropriate credit, provide a link to the license, and indicate if changes were made. You may do so in any reasonable manner, but not in any way that suggests the licensor endorses you or your use.
  • share alike – If you remix, transform, or build upon the material, you must distribute your contributions under the same or compatible license as the original.


File history

Click on a date/time to view the file as it appeared at that time.

Date/TimeThumbnailDimensionsUserComment
current08:45, 27 October 2023Thumbnail for version as of 08:45, 27 October 20231,600 × 1,200 (235 KB)Najaryan2009 (talk | contribs)Uploaded own work with UploadWizard

The following page uses this file: