File:Գոռավանի ավազուտների արգելավայր.jpg

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Original file(4,840 × 2,040 pixels, file size: 10.22 MB, MIME type: image/jpeg)

Captions

Captions

Գոռավանի ավազուտների արգելավայր

Summary

[edit]
Description
English: Բնության հատուկ պահպանվող տարածք է՝ Գոռավանի ավազուտների արգելավայրը ստեղծվել է 1959 թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ՝ 200 հա տարածքի վրա: Այն գտնվում է Արարատի մարզի, Արարատյան գոգավորության թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա:
Ներկայումս արգելավայրը գործում է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայությամբ և համաձայն ՀՀ  կառավարության 25.01.2007 թ-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի մայիսի 30-ի No 925-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին No 975-Ն որոշման, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը  ներկայումս  զբաղեցնում է 95,99 հեկտար տարածք:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի գեղածնկիկ մատիտեղանմանի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, մնացորդային սորուն ավազներ իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով: Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին:

Արգելավայրի տարածքում աճում են 162 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 11 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Ողնաշարավոր կենդանիների թիվը հասնում է մոտ 33-ի, որոնցից 9-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Կարմիր գրքում գրանցված ողնաշարավոր կենդանիներից այստեղ հանդիպում են Դալի ավազամուկը (Meriones dahli), լայնականջ ոզնին (Erinaceus (Hemiechinus) auritus), անապատային խածկտիկը (Rhodopechys githaginea), մոնղոլական խածկտիկը (Rhodopechys mongolica), միջերկրածովյան կրիան (Testudo graeca), անդրկովկասյան մողեսիկը (Eremias pleskei), անդրկովկասյան տակիրային կլորագլուխը (Phrynocephalus horvathi), երկարաոտ սցինկը (Eumeces schneideri) և այլն:

Դալի ավազամուկը Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում եւ այդ ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում անողնաշար կենդանիների ֆաունան կազմում է մոտ 700 տեսակ:
This is a photo of a natural site in Armenia identified by the ID
Գոռավանի ավազուտների արգելավայր
Date
Source Own work
Author Գալուստ Նանյան

Licensing

[edit]
I, the copyright holder of this work, hereby publish it under the following license:
w:en:Creative Commons
attribution share alike
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 4.0 International license.
You are free:
  • to share – to copy, distribute and transmit the work
  • to remix – to adapt the work
Under the following conditions:
  • attribution – You must give appropriate credit, provide a link to the license, and indicate if changes were made. You may do so in any reasonable manner, but not in any way that suggests the licensor endorses you or your use.
  • share alike – If you remix, transform, or build upon the material, you must distribute your contributions under the same or compatible license as the original.


File history

Click on a date/time to view the file as it appeared at that time.

Date/TimeThumbnailDimensionsUserComment
current23:01, 27 May 2020Thumbnail for version as of 23:01, 27 May 20204,840 × 2,040 (10.22 MB)Գալուստ Նանյան (talk | contribs)Uploaded own work with UploadWizard

There are no pages that use this file.

Metadata